Ադոնց Ն․-Հայոց Նախարարության ծագումը

Բեռնել

1908թ. Պետրոգրադի Համալսարանի «Հայ-վրացական բանասիրության» մատենաշարի մեջ հրատարակվեց Ն.Ադոնցի «Հայաստանը Յուստինիանոսի դարում» մեծահատոր և մեծարժեք գործը:

Գիրքն ուներ և մեկ ուրիշ անուն, որ ավելի էր ճշտում բովանդակությունը՝ քան առաջինը և գլխավորը: Նա կոչվում էր «Քաղաքական դրությունը նախարարական կարգի հիման վրա» Եվ իրոք Ն.Ադոնցի այս մեծ աշխատանքի մեջ Հուստինիանոսի դարի Հայսատանը միայն կիսով չափ է, որ տեղ է գրավել: Նրան նվիրված է առաջին 236 էջը միայն: Եվ այսքան էջերից կեսն էլ նվիրված է Բյուզանդական Հայաստանի ստեղծման, սահմաններին, քաղաքական և վարչական կազմին՝ նախքան Հուստինիանոսի հայկական ռեֆորմները: Գրքի երկրորդ մասը նվիրված է Արևելյան Հայաստանին: Նույն մեթոդով քննարկման են ենթարկվում՝ Մարզապանական Հայաստանի կազմը, սահմանները, վարչությունը և յուրաբերությունը Իրանի կայսրության ուրիշ մասերի հետ: Երրորդ մասը նվիրված է Հայոց «Նախարարության ծագման» հարցին: Առաջին անգամն էր, որ Հայոց պատմագիտության մեջ մանրազնին քննության էր ենթարկվում նախարարաության առաջացման խնդիրը և մշակվում է այդ հիմքերով Հայոց պատմության մեկ սիստեմը:

 

 

 

Վերև