Բարտ Ռ․-Լուսավոր խցիկը

Մի օր, երկար տարիներ առաջ, ձեռքս էր ընկել Նապոլեոնի ամենակրտսեր եղբոր՝ Ժերոմի լուսանկարը, արված 1852-ին: Այդ պահին, ցայսօր չնվազած զարմանքով հասկացա.

«Ես տեսնում եմ աչքեր, որոնք տեսել են կայսրին»: Խոսում էի երբեմն սրա մասին, բայց քանի որ ոչ մեկը չէր կիսում, կամ նույնիսկ չէր հասկանում զարմանքս (միայնության այսպիսի մանր զարկերից էլ կազմված է կյանքը), ես էլ մոռացա: Լուսանկարի հանդեպ իմ հետաքրքրությունն ավելի մշակութային դարձավ: Ես որոշել էի, որ սիրել եմ Լուսանկարն ի հակառակ կինոյի, չնայած ինձ չէր հաջողվել բաժանել դրանք: Այս հարցն ուշադրություն էր պահանջում:

 

Վերև