Վրացյան Ս․- Հայաստանի Հանրապետություն

Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տասնամյակի առթիվ Սիմոն Վրացյանը գրել և 1928 թ. Փարիզում հրապարակել է Հայաստանի Հանրապետության ամբողջական պատմությունը:

Գրքում լուսաբանվել է առաջին աշխարհամարտի տարիներին հայ ժողովրդի արևմտյան և արևելյան հատվածների վիճակը, Ռուսաստանում հեղափոխական խմորումների հետևանքով Հայաստանում ստեղծված կացությունը, հայ-թուրքական պատերազմը, Սարդարապատի և մյուս հերոսամարտերի նշանակությունը: Արտացոլվել են նաև Հայաստանի Հանրապետության հռչակման, հասարակակական-տնտեսական, քաղաքական ու մշակութային զարգացման, հայ-վրացական սահմանային վեճին, Ղարաբաղին, Զանգեզուրին, Գողթնին (Նախիջևան) վերաբերող խնդիրները: Գրքի վերջում զետեղված են Հայաստանի Հանրապետության խորհրդարանի արձանագրությունները:

 

 

 

Վերև