Մեր մասին

ԻՆԼԱՅԹ ՀԱՆՐԱՅԻՆ  ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ

«The Purple Library»

Այս գրադարանը ստեղծվել է, որպեսզի հայկական համացանցային տիրույթը դառնա գիտակրթական գրադարանի բաց հասանելիության միջավայր: Որտեղ բոլոր ցանկացողները կարող են իրենց հետաքրքրող և անհրաժեշտ գրականության ակնարկներ և տեսանյութներ գտնել: Շեշտը տվյալ դեպքում դեռևս դրված է սոցիալական գիտություններին առնչվող օտարալեզու գիտական գրականության վրա:

Գրադարանը հարուստ է օնլայն գրքերի, հոդվածների ակնարկներով, տեսանյութերով, բառարաններով: Առկա են հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով գրքերի ակնակներ և ուսումնական զանազան նյութեր՝ ամենատարբեր թեմաներով: Ներկայացված գրականությունը / գրականության ցանկը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակների համար. այն տեղեկությունների վստահելի աղբյուր է հատկապես հետազոտական աշխատանք իրականացնողների համար: Գրադարանի նպատակն է հարստացնել հայ ընթերցասեր հասարակության գիտելիքները, հնարավորինս հասանելի դարձնել իրենց կողմից օգտագործվող գրականությունը, նպաստել նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև օգնել վերլուծական միտք ունեցող երիտասարդներին` առավել արդյունավետ կատարելու իրենց հետազոտությունները։